Կառավարության նիստի «դժգոհ» ֆոտոշարքը

Կառավարության նիստի «դժգոհ» ֆոտոշարքը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստն սկսեց իր դժգոհություններն արտահայտելով: Նա նախ անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական-սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները: Չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցների` ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են»-դժգոհեց վարչապետը:











Այնուհետև անդրադարձավ թվայնացման ոլորտում միջացգային վարկանիշներին և գործողություններին ու դժգոհեց նաև այս ոլորտի վիճակից․ «Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ, ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտական գործիքակազմի բացակայությամբ: Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրման շրջանակը՝ դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»։





Նան նշեց, որ այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք: «Հետ ենք, ոչ թե այն պատճառով, եր մեր վիճակն է այսքան վատ, այլ հետ ենք, քանի որ ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել»,-ասաց նա:









Այնուհետև անցան օրակարգային հարցերին։ Սրանց մեջ մի հարց կար, որի բովանդակությունից վստահաբար դժգոհ կմնա Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր զեկւոյցով մերժեց «Ելքի» առաջարկը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել և վերանայել բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը։ Այս թեմայով, հիշեցնենք, «Ելքը» խորհրդարանական լսումներ է հրավիրել։ Մերժման հիմնավորումն, ըստ Արամյանի, այն է, որ պատգամավորները այլընտրանք չեն առաջարկել։ Ըստ նրա, եթե ակցիզային հարկի դրույքաչափը վերանայվի, բյուջեում եկամուտների պակաս կլինի, և հաշվարկված չէ, թե դա ինչ տնտեսական էֆեկտ կունենա:





Կառավարության նիստի փոխադարձ «դժգոհ» դրսևորումները՝ լուսանկարներով, առաջարկում ենք դիտել **Hraparak.am**-ի ֆոտոշարքում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**