Նշանակետում Անի Զախարյանն է

Նշանակետում Անի Զախարյանն է
Անի Զախարյանը ավագանու նիստի ծեծկռտուքի վերաբերյալ երեկ գրառում էր կատարել․



##### [Ani Zakharyan](https://www.facebook.com/ani.zakharyan.9?hc_ref=ARTzPG9ngPNSwgOnyCofsvHyMbwGc11n2l0UunQ52F9VrATMAzJuV5HdyUvuC4vY6UU&fref=nf)



Այն, որ Զառան միշտ պատրաստ է քաղաքականությունը վերածել զավեշտի, դա բոլորս գիտենք, սակայն երբ զավեշտը միտումնավոր հասցնում են այսչափ էժանագին փողոցային մակարդակի, դա արդեն ըստ իս չափազանց է: Եթե քաղաքապետարանը նուբարաշենցիներին տարիներ շարունակ ստիպում է գարշահոտություն շնչել, Զառան էլ տարիներ շարունակ հայ մի պրիմիտիվ փոքրամասնության կերակրում է ոչ պակաս գարշահոտ էժանագին շոուներով: Այնպես որ մեկը մյուսին չեն զիջում:



Գրել ու հայտնվել է ֆեյսբուքցիների նշանակետում։ Բայց դե էլ ի՜նչ Անի, եթե այսօր նոր գրառում չաներ․



#####  [Ani Zakharyan](https://www.facebook.com/ani.zakharyan.9?hc_ref=ARScppb6RQ429Xr-H34g7L67NI5vISX--fNL23UohkV09Gc1lo3KKMeXZR1Fk7PmKaE&fref=nf)



Քանի որ երեկ իմ գրառմանը մի քանի անորակ մեկնաբանություններ եղան, որոշեցի ավելի անկեղծ լինել և ասել. ես չեմ հարգում Զառային, ես նրա գործելաոճը համարում եմ էժանագին, իսկ իր ընկերուհիները փաստորեն իրենից սարսափելի էին: Զառայի փողոցային պահվածքի ականատեսը եղել եմ անձամբ, հիմա ինչ մի քանի հիմար մեկնաբանություններով ուզում եք ինձ համոզել, որ սխալվու՞մ եմ։