Սրանց քշե՜ք Եղնիկներ․․․

Սրանց քշե՜ք Եղնիկներ․․․
 



Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:



«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց: Գոռ Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության ավագանու ևս մի քանի անդամներ հարձակվեցին Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա և վիրավորանքներ ու հարվածներ հասցրեցին միմյանց:



 Ինչպես է արձագանքում ֆեյսբուքահայությունը։



 [Ankakh Hayastan](https://www.facebook.com/vagrblogger?hc_ref=ARTM5tq14SOX8jOqpT8xL0OjTJoMC3SKfFue0Jkel8kBZMXVfewiPmneO0JXV7mVY8k&fref=nf)



Հրաշք: Երևանի ավագանու ՀՀԿ հիասքանչ տղամարդիկ, ինտելեգենտ տղամարդիկ կամեռաների առաջ խփում էին Երկիր ծիրանու անդամ աղջկա գլխին ու սիլլում էին:)

Դե Հանրապետական տղամարդիկ ուրիշ որակ են էլի....

Սիրտս հուշումա, որ հեսա հանրապետական բարձրաստիճան այրերը կհայտարարեն, որ էտ աղջիկը ինադու գլուխը բերելա ու դրելա տղամարդկանց ձեռքում։



Դե Տարոնի թիմը ուրիշա էլի... մեռնեմ իրենց ջանին



Երևանի ավագանու թեմայով մի բան էլ ասեմ ու վսյո։

Մոռանալով, որ աղջիկ են տփել, որ աղջիկն էլ էր մեղավոր, մոռանանք, որ Հանրապետական կանայք մի պահ դառել էին հուրի փերի ու քննադատում էին այլ կանանց ու պահանջում կանացիություն, մոռանանք, որ Գոռ Վարդանյանը իրան էլ տղու նման չի պահել։ Էտ սաղ մոռանալով, եկեք խոսենք նրանից ինչ իրականումա.

Էտ կանայք իրականում ավագանու նիստի էին բերել էն ջուրը, որ Երևանի բնակիչները խմում են, էն ջուրը, որոնք խմում են մեծեր ու երեխաներ, թե չէ բուն թեման մոռացել եք ու անցել եք՝ ինչի համար ենք հավաքվել։

Ժող ջան սա լուրջ խնդիրա, մարդկանց կյանքը վտանգի տակա ու թե ինչ եղանակով են դա բարձրաձայնել դա երկրորդ կողմնա, բայց իրականությունից չես փախչի։



##### [Gagik Mamulyan](https://www.facebook.com/gagmamulyan?hc_ref=ARSjuD-nlQjrWqW38SmWvjmJOi-3oCoBLcbeIdzM0O-1aykUaWYrE8OmjaxSaPRExFk&fref=nf)



Ինձ թվում ա Զարուհիենք ու քաղաքապետարանենք իրար արժանի են



**Հասմիկ Դարբինյան**



Արդար շաուրմա, քյաբաբ ու խորոված կերած են, բիլակները տեղներնա



 **Սանասարյան Դավիթ**



Եթե դուք կարծում եք, որ հհկ-ականների նպատակն ապտակել, մազ քաշել կամ վիրավորելն էր, ապա դուք չգիտեք իշխանության ծառայամիտների հոգեբանությունը։ ՔԾՆԱՆՔ, այ սա է նպատակը, ուրիշ ոչինչ։



** **[**Vitali Mangasaryan**](https://www.facebook.com/vitali.mangasaryan?hc_ref=ARS0rBbJwL4nPL5Ca9bC7oVHkaqmXgPMAz3NxWOi7FzP4mKJR4Yr_n-lF_SkJC0TTgk&fref=nf)



Քաղաքապետարանի լրատվական ծառյության փոխանցմամբ, այսօր առավոտյան Զարուհի - քաղաքապետարան շփման գծում կանխվել է դիվերսիա,:

Դիրքի ավագ Գոռի գլխավորած դիրքում ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:

Ցուցաբերած արիության համար վերջինս պարգևատրվել է «Մարտական ԵԶ» մեդալով.....



[**Anahit Arakelyan**](https://www.facebook.com/anahit.arakelyan.12?fref=ufi)



Սրանց քշեք Եղնիկներ, թուլեք ուժներդ կանանց վրա մի օգտագործեք



** **[**Armen Apozyan**](https://www.facebook.com/armen.apozyan?fref=ufi)** **



Հակառակորդը բառի բուն իմաստով դուրս է շպրտվել ելման կետ



** **[**Vanik Alexanyan**](https://www.facebook.com/vanik.alexanyan?hc_ref=ARSOdUUGGOT6VtL5qXfCRD9BoVOIJTIUdZjohDkKYvJFMYaKrH4VtCwHzcSFCFqM2as&fref=nf)



Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ հայկական մի խումբ մասնակցեց Ֆորտ Բոյարի բանալիները միջազգային պրոյեկտին։ Խմբի մեջ էր հայկական Բրյուս Լին՝ Գոռ Վարդանյանը։ Ով չի տեսել հաղորդումները, հիշեցնեմ, որ մեր մարտաֆիլմերի չակերտավոր արքան խայտառակեց իրեն՝ չկարողանալով անցնել իրեն վստահված փորձությունները մեծ մասը (գուցե՝ բոլորը, լավ չեմ հիշում)։ Մտածեցինք, դե մարդ է, մեծացել է, ուժը՝ թուլացել։ Բայց արի ու տես՝ սխալվել ենք։ Լավ էլ ուժը տեղն է եւ դուխն էլ հետը, երբ իր առջեւ ... անպաշտպան կին է...



##### [Lala Manukyan](https://www.facebook.com/anushanahit?hc_ref=ARRylHTRJrN_73SHqrmuKQTVLgmMu0NLwZ38z659EDV4gUm1QmiflVpWcnOEW0IxwgI&fref=nf)



Զարուհի Փոստանջյանին իր մայրը հատուկ Տարոն Մարգարյանի համար ա բերել, որպես "կանկրետնի" դարդ..

Տարոնը եթե էլ ուրիշ դարդ չունենա, Զարուհին իրան լրիվ հերիք ա։



Ղամշկուտեցին հարսանիքից տուն ա գալիս, ընկերները հարցնում են, թե լա՞վ հարսանիք է՞ր։

Ասում ա, գրող էր թե լավն էր` մինչև հըրամեցի, իմը իմձ հասավ...



Հասմիկ Բաբաջանյան