Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով

Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով
Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում» կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:



Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցեցին ըստ կորեական այբուբենի հերթականության: Հայաստանի թիմը դուրս եկավ 42-րդը: Հայաստանի դրոշակակիրը դահուկավազորդ Միքայել Միքայելյանն էր:



Հայաստանն աննախադեպ երեւութ գրանցեց օլիմպիական խաղերի պատմության մեջ: Միքայելը՝ Միքայելյանների ընտանիքի երրորդ աձն է, որը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ դրոշակակիր: Սոչի-2014-ում Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն էր՝ Միքայել Միքայելյանը, իսկ 1998 թ. Նագանոյի խաղերում հայկական դրոշը տարել էր Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը: