Դատավորները ճամպրուկները կապել, ուղարկել են

Դատավորները ճամպրուկները կապել, ուղարկել են
Ինչպես արդեն հայտնի է Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանվել է ՀՀ առաջին ատյանի դատարանների, դատավորների նստավայրերի եւ մասնագիտացումների բաշխման ու թվակազմի ցանկը։



«Սասնա ծռեր-1»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից էր, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ այսուհետ իր լիազորություններն իրականացնելու է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում։ Նույն դատարանում գործունեություն կծավալի նաեւ «Սասնա ծռեր-3»-ի գործով դատավոր Արթուր Օհանյանը։



Այսօր արդեն դատավորներն իրենց իրերը հավաքել եւ ուղարկել են նոր աշխատավայր։ **Hraparak.am-**ը ֆիքսեց, թե ինչպես են տեղափոխում դատավորների իրերը, որտեղ բացի աշխատանքային իրերից, նաեւ իրենց ձեռք բերած կահույքն է։ Մենք նախկինում տեղեկացրել էինք, որ այս տեղափոխությունը դատավորների շրջանում դժգոհություն է առաջացրել, քանի որ նրանք արդեն իսկ իրենց ճաշակով կահավորել են աշխատասենյակները, ծախս արել, «տուն-տեղ դրել»։



Հիշեցնենք նաեւ, որ նոր օրենսդրությամբ Երեւանում ստեղծվել է մեկ միասնական դատարան՝ մեկ նախագահի ղեկավարությամբ։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երեւանի դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։



![](https://scontent-mxp1-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27658501_2038651373061232_1125443211_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=8c5db61d457a6645982a49d9903f2413&oe=5A769284)



![](https://scontent-mxp1-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27591306_2038651379727898_1241127041_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=5c1f48669d7651fbee851192d581e2bd&oe=5A769263)