Միացյալ Նահանգները Սիրիայում սահմանային անվտանգության ուժեր ստեղծելու մտադրություն չունի. Ռեքս Թիլերսոն

Միացյալ Նահանգները Սիրիայում սահմանային անվտանգության ուժեր ստեղծելու մտադրություն չունի. Ռեքս Թիլերսոն
ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ իր երկիրը մտադրություն չունի ստեղծելու սահմանային անվտանգության հատուկ ուժեր Սիրիայում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: «Ամենայն հավանականությամբ, պարզապես ճիշտ չի ներկայացվել իրադրությունը եւ որոշ մարդիկ էլ սխալ հայտարարություններ հնչեցրեցին: Մենք առհասարակ մտադրություն չունենք սահմանապահ անվտանգության ուժեր Սիրիայում», — հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարը: Ավելի վաղ Պենտագոնը հերքել էր լուրերն այն մասին, թե Սիրիայում ԱՄՆ-ն ստեղծում է սահմանային անվտանգության ուժեր, ինչի մասին այս օրերին ակտիվորեն քննարկումներ են ընթանում միջազգային մամուլի էջերում: