Ստոկհոլմի մետրոյի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժած տղամարդը մահացել է հիվանդանոցում

Ստոկհոլմի մետրոյի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժած տղամարդը մահացել է հիվանդանոցում
Ստոկհոլմի մետրոյի կայարանի մոտ պայթյունի հետևանքով տուժած 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրան ուղեկցող 45-ամյա կինը նույնպես հոսպիտալացվել է՝ դեմքի և եղունգների վնասվածքներով:



Ոստիկանությունը տեղեկացրել է, որ նախաքննություն է իրականացնում սպանության և հասարակական վայրում հանցագործության հոդվածներով:



Ինչպես ավելի վաղ գրել էինք, տղամարդը մետրոյի կայարանի մոտ գետնից վերցրել է մի անհայտ առարկա, որն այնուհետև պայթել է նրա ձեռքերի մեջ: Նախնական տվյալներով՝ փաթեթում նռնակ է եղել: