Հայաստանը լճացման շրջան է ապրում. Սուրեն Զոլյան

Հայաստանը լճացման շրջան է ապրում. Սուրեն Զոլյան
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը չեն կարող իրենց ազդեցությունն ունենալ Հայաստանի կյանքում, քանի որ Իրանը փակ համակարգ է: Այս մասին նա հայտնեց Hraparak.am-ի հետ զրույցում:



«Եթե խոսքը տարածաշրջանային պրոցեսների մասին է, ապա Հայաստանի ազդեցությունը փոքր է: Հայաստանը լճացման շրջան է ապրում: Խոշոր խաղացողներն իրենց հարցերով են զբաղված, եւ Հայաստանի լճացած վիճակն իրենց չի անհանգստացնում»,- այսպես արձագանքեց Սուրեն Զոլյանն՝ ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե արդյոք չե՞ն խառնի Հայաստանի իշխանությունների խաղաքարտերը մեր հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Գալիք տարվա ընթացքում, ըստ քաղաքագետի, կշարունակվի արտագաղթը, ներդրումներ չեն լինի: Սուրեն Զոլյանը նկատում է, որ Հայաստանում 7000 գիտնական է մնացել, որից կեսը 60-ն անց մարդիկ են: «Ազգը, որը կորցրել է իր գիտնականներին, չի կարող առաջընթաց ունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը: