Չինաստանում շուրջ 13 հազար ինտերնետային կայք է արգելափակել

Չինաստանում շուրջ 13 հազար ինտերնետային կայք է արգելափակել
«Սինհուա» պետական լրատվական գործակալության տվյալներով, վերջին տարիներին Չինաստանում ավելի քան 13 հազար կայք է արգելափակվել։



Չինաստանի իշխանությունները մեկնաբանում են իրենց գործողությունները բռնության եւ պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարով: Պաշտոնական տվյալների համաձայն, ինտերնետային էջերի ադմինիստրատորները նշված կայքերում՝ գործող օրենսդրությունը խախտող բովանդակությամբ նյութեր են տարածել: Սոցիալական ցանցերում արգելափակվել է նաև մոտ 10 միլիոն օգտատերերի էջ:



Չինաստանում արգելափակվել են՝ WhatsApp-ը, Twitter-ը, Facebook-ը, Instagram-ը եւ YouTube-ը: Չինաստանի իշխանությունը թույլատրել է օգտվել բացառապես իրենց կողմից հաստատված VPN-ից, որոնք վերահսկվում են հատուկ ծառայությունների կողմից:



Նյութը պատրաստվեց՝ [Վեբեքս՝ վեբ ծրագրավորման դպրոցում](http://training.webex.am/)։