Սիրո փիլիսոփայությունը Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպում․ Մաս յոթերորդ

Սիրո փիլիսոփայությունը Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպում․ Մաս յոթերորդ
Հումբերտի էրոտիկ ապրումներն ուղղված են աղջկա ընդհանրական կերպարին եւ առհասարակ «նիմֆոմանուհուն»: Իսկ դա արդեն սիրային ֆետիշիզմի կատերագորիայից է: Վլ. Սոլովյովը շատ համոզիչ կերպով է ապացուցում, որ աչքերը, շուրթերը, ոտքերը եւ այլն սիրելը մարդու անհատականության մի մասն է, նույնպիսի սիրային ֆետիշիզմ, ինչպես ասենք հակումը հարդարման որեւէ իրի կամ միջոցի հանդեպ: Միայն թե վերջինից բուժում են հիվանդանոցում, իսկ առաջինը համարվում է նորմալ երեւույթ:



Պարադոքսն այն է, որ ռուսական փիլիսոփայության տեսանկյունից, արատավոր է հենց այն, ինչը ժամանակակից մարդու աչքում հանդիանում է Հումբերտ Գ-ի արդարացումը, այսինքն, որ բնությունը նրան այդպես է ստեղծել: Նաբոկովի համար արատավոր է ոչ այնքան եւ ոչ ինքնին տարիքային տարբերությունը հերոսի եւ նրա սեքսուալ հակման օբյեկտի, որքան այն, որ նրան գրավում է ընդհանրականացված կերպարը: Չէ որ «չանձնավորված սեքսուալ հակման մեջ,- գրում է Ն. Բերդյաեւը,- մարդը մի տեսակ դադարում է լինել անհատականություն եւ վերածվում է անդեմ սեքսուալ ակտի գործառույթի:Սեքսուալությունն անանձնական բնույթ ունի, էրոտիկան անհատական եւ դրանում վիթխարի տարբերություն կա»: Սակայն Հումբերգ Գ-ի էրոտիկ ապրումները վեպի ընթացքում փոփոխվում են. Ընդհանրականացված «նիմոմանուհու» հանդեպ կրքի մոխիրներից ծնվում է անձնականացված սերը Լոլիտայի հանդեպ: Եվ սկսվում է ճանաչողությունը սիրեցյալի աստվածային, անկրկնելի եւ հիասքանչ անհատականության. նախ արտաքին գեղեցկությունը եւ անզուգական հմայքը եւ ապա արդեն հոգեկան:



Այդպես վեպում ծնվում է փայլուն կերպարը Դոլորես Գյոզի` հիասքանչ, երիտասարդ, տղանդավոր, խելացի եւ գաղտնապահ կնոջ … Դա այն աստվածային կերպարն է չկայացած Լոլիտայի, որը գոյություն ունի միայն Հումբերտ Գ-ի երեւակայության մեջ: Ստվերի նման նա հետեւում է իրական Լոլիտային` «չար աչքերով» այդ աղքատ վուլգար դեռահասուհուն, ով սիրում է ուտել համեղ ուտելիքներ եւ ուտել շատ չափաբաժիններով, թաղված է անբարո կոմիքսների եւ ամսագրերի աշխարհում, ցանկանում է փորձել բոլոր ստորակարգ հաճույքները, որոնք առաջարկում է զանգվածային մշակույթը: Հումբերտ Գ-ի ողբերգությունն այն է, որ նա իր սիրով չի վերականգնում Լոլիտայի իրական աստվածային կերպարը, այլ ընդհակառակը, ոչնչացնում է այն: Անձնականացած սիրո զարգացման հետ զուգահեռ հերոսի հոգում աճում է նաեւ խղճահարություն սերը դժբախտ եւ տանջված երեխայի հանդեպ, որը լիովին համահունչ է Ն. Բերդյաեւի ինքնին Էրոսի իրական սիրո եւ խղճահարություն սիրո միավորման կոնցեպցիային: «Եթե Էրոս սերը,- գրում է Բերդյաեւը,- չի միավորվում խղճահարություն սիրո հետ, ապա արդյունքները լինում են տառապալից եւ կործանարար:Էրոսի մեջ ինքնին կա դաժանություն, այն պետք է մեղմանա խղճահարությամբ caritas-ով: Առանց խղճի սերը նողկալի է: Էրոտիկ եւ խղճահարութենական սիրո հարաբերությունները, վերընթաց ձգողական սիրո եւ վարընթաց տառապալից սիրո եւ ողբերգության սիրո, ամենից բարդ թեման է»: Նաբոկովի վեպում կա մի հիասքանչ տեսարան. Խոսքը Հումբերտ Գ-ի հիշողությունների մասին է առ այն, թե ինչպես երկարատեւ խոսակցությունների եւ խելահեղ ջանքերի գնով նրա մեջ արթնանում է մարդկային քնքշությունը դեպի Լոլիտան եւ միանգամից այդ քնքշությունը վերածվում է ամոթի եւ սարսափի, որն իր բարձրագույն կեպում իբրեւ մարդկային ապրում, հանկարծ նորից փոխանցում է զզվելի ծաղրանքի ուժով ցանկության եւ կրքի: Հենց այդպես էլ ծնվում է Հումբերտ Գ-ի սիրո գորդյան հանգույցն առ Լոլիտան:



Ռուս փիլիսոփաները, սակայն, խոսել են նաեւ Էրոսի եւ սեքսի` իրական սիրո ֆենոմենի մեջ ունեցած դիալեկտիկայի մասին: «Էրոտիկ սերը հիմնվում է սեռի վրա եւ առանց սեռի այն չկա:Սակայնայն հաղթահարումէ սեռը, այլ նախասկիզբ է ներմուծում եւ քավում այն»: Արդյոք նույնպիսի այլակերպություն տեղի է ունեցել նաեւ Նաբոկովի վեպում:Հաճախ ասում են, որ «Լոլիտայի» ֆինալում տեղի է ունենում Հումբերտ Գ-ի բարոյական լուսավորումը, վերածնունդը եւ կոպիտ մեղսալի կրքից նա բարձրանում է իրական սիրո մակարդակի վրա: Իրապես, Լոլիտայի հանդեպ սերը հաղթահարեց նրա «նիմֆոլեպսիան»: Համենայն դեպս «նա այլեւս երբեք չերազեց հնարավոր երջանկության մասին ընդհանրականացած աղջնակի հետ, ինչ որ անմարդաբնակ եւ վայրի տեղում»: Նկատենք, սակայն, որ սերը նրա հոգում հաղթում է այն ժամանակ, երբ հեռանում է Էրոսը: Չէ, որ ավելի վաղ նա կարոտով եւ անձկությամբ էր հիշում, թե ինչ պետք է անի իր ծերացած հարճի հետ: Հասուն կին Լոլիտան, ով արդեն հղի է եւ ժամանակից շուտ հասունացած, նրա մոտ այլեւս որեւէ հակում չէր առաջացնում: Այնպես, որ Հումբերտ Գ-ի լուսավորումը, եթե նույնիսկ տեղի ունենում էլ է, ապա համենայն դեպս խնդիրները չի լուծում: Հումբերտ Գ-ի հարուցյալ սերը ամենեւին էլ լիարժեք էրոտիկ սեր չէր:Այն վնասաբեր սեր էր, ինչպես եւ հենց ինքը` Հումբերտ Գ-ն: Իրական սիրո մեջ, ինչպես գրում է Ն. Բերդյաեւը, «Էրոսը հաղթում է սեռին»:



Նաբոկովյան հերոսի ողբերգությունը կայանում է նրանում, որ նրանում դրված անդեմ սեռական հակումը հաղթել է նար մեջ եղած սիրուն: Հենց այդ ժամանակ է, որ Հումբերտ Գ-ն սկսում է ինքն իրեն իբրեւ գազան համարել, ով բանտված է սեփական ֆիզիոլոգիական հակումների վանդակում: «Լոլիտան» սկսվում է բառերով, որոնք կարելի է համարել սիրո գեղարվեսական բանաձեւումը, որտեղ հոգեւորն ու մարմնավորը անքակտելի են: «Լոլիտա, իմ կենաց լույս, իմ ազդրերի կրակ, իմ մեղք, իմ հոգի»: Իսկ ավարտվում է հերոսի` անմահանալու վերջին ճիգով: «Իսկ ես ասում եմ … օ փրկությունն արվեստի մեջ է: Եվ դա միակ անմահությունն է, որը կարող ենք մենք միասին կիսել իմ Լոլիտա»: Վեպի implicit-ն ու explicit-ը մարմնավորում են սիրո կոնցեպցիայի «հենման կետերը», ինչպես այն հասկացել էին ХХ դարի ռուս փիլիսոփաները. մարմնի «մոխրացում» եւ դրան ի հետեւանս, ելք դեպի անմահություն: «Իրական սերը, հազվադեպ պատահող ծաղիկ է» ջերմեռանդորեն գրում է Ն. Բերդյաեւը: Սիրո իդեալն այն է, երբ ֆիզիկականը, հոգեւորն ու ոգեղենը գտնվում են ներդաշնակ միասնության մեջ: Այդ ներդաշնակությունը Նաբոկովը տեսնում էր Լ. Տոլսոյի Կիտիի եւ Լեւինի կերպարներում: Սակայն «Լոլիտայի» հեղինակն իր անձնական կյանքում գիտեր սիրո բացարձակ երջանկության մասին: Նրա համար դա իդեալական նորմ էր, որի երկու փուլերը նա ներկայացրել է իր գեղարվեստական ստեղծագործությունների մեջ. սիրահարությունը վերակերտված է «Ընծայում», իսկ ամուսնական երջանկությունը «Գունատ կրակներում»: Եվ բնական է, որ գիտենալով, թե ինչ է իրական ներդաշնակ սերը, Նաբոկովը նույնքան սրությամբ զգում էր վերջինիս աններդաշնակությունը: Հումբերտ Գ-ի եւ Լոլիտայի հարաբերությունները, նրա պատկերացմամբ օրինակ էին նման ողբերգական աններդաշնակության: Նաբոկովը գրել է մի վեպ, որտեղ խորությամբ ուսումնասիրել է սիրո մեղսալիությունը, որը մարդկային կյանքի մեծագույն խնդիրներից է իր ողջ բարդությամբ: Ժամանակակից ընթերցողը սովոր է մարդկային բարոյական կյանքի խնդիրների կեղծ բարդությունների հաղթահարմանը, որոնք իրականում չափազանց տարրական են:



Թերեւս սրանով է նաեւ պայմանավորված, որ նույն ժամանակակից ընթերցողը Հումբերտ Գ-ի եւ Լոլիտայի սիրո մեջ տեսնում է մեծ սիրո պատմություն, այնտեղ չգտնելով դիդակտիկ բարոյականացնող ժխտում եւ կարծելով, թե այն չկա բացարձակապես: Պետք է նշենք, սակայն, որ Նաբոկովի աշխարհում գործում են հստակ եւ բավականին կենսունակ բարոյական նորմեր: Սիրո եւ ինքնին մեղքի իր ընկալումներն ու բարոյականության չափորոշիչները Նաբոկովը ձեւակերպել է Լեւ Տոլստոյի մասին իր դասախոսությունում: «Սերը չի կարող լինել միայն ֆիզիկական, քանի այդ դեպքում այն կլինի էգոիստական, իսկ էգոիստական սերը չի ստեղծում, այլ կազմաքանդում է: Հետեւաբար այն մեղսալի է կամ մեղանչական»: Այս սահմանումը կարծես թե խտացնում է ХХ դարի ռուսական փիլիսոփայության գաղափարները:



**Ալլա Զլոչեւսկայա**



**Bogoslov.ru**