Սիրո փիլիսոփայությունը Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպում․ Մաս հինգերորդ

Սիրո փիլիսոփայությունը Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպում․ Մաս հինգերորդ
**Սիրո ընկալումը գրականգիտորեն**․



Էրոսի` կրոնա-միստիկական այն պատկերացումները, որ առկա էին ռուսական փիլիսոփայության մեջ, Նաբոկովի համար ակնհայտորեն օտար էին: Սակայն եթե հետեւենք Հումբերտ Գ-ի եւ Լոլիտայի պատմությանը դեպի վեր հառնող ընդհանուր Էրոսի եւ վարընթաց ու անձնականացված Էրոսի փոխազդեցությունների տեսանկյունից, ապա մեր առաջ կբացվի ներքին այն տրամաբանությունը, որով զարգանում է ХХ դարի սիրային այս մեծ պատմության սյուժեն:



Նաբոկովը հետեւողականորեն եւ համոզիչ կերպով ծաղրում է քաղքենիությունն ու ավանդական բարոյականության մահացածությունը: «Սիրո իրավունքի հանրային սահմանափակումներն իմ մեջ փոթորկուն բողոքի պոռթկում էին առաջացնում եւ այս թեմայով զրույցների ընթացքում երբեմն ես հասնում էի կատաղության: Սերը կյանի անձնական-ինտիմ ոլորտ է, որտեղ հասարակությունը համարձակություն չպետք է ունենա խցկվելու»,- այս credo-ով Ն. Բերդյաեւը կարող էր լիովին ստորագրվել Նաբոկով անունով: Հումբերտ Գ-ի խնդիրը հարկավ այն չէր, որ նրա սերը հակասում էր բարոյականության հանրային ընկալմանն ու նորմերին եւ ոչ էլ այն, որ նա չէր կարող ամուսնանալ Լոլիտայի հետ:



«Սերը,- գրում է Ն. Բերդյաեւը,-միշտ էլ անլեգալ է: Լեգաս սերը մահացած սերն է: Լեգալությունը գոյություն ունի միայն սովորությականության համար, իսկ սերը դուրս է գալիս սովորութականությունից»: «Լոլիտայի» վերջում մենք տեսնում ենք իր խորությամբ զարմանալի գերարվեստական իրացումը ռուսական փիլիսոփաների` ֆիզիոլոգիական սիրո եւ պաշտոնական ամուսնության մասին ունեցած էթիկական պատկերացումների: Մեր առաջ Լոլիտան է, գեղեցիկ եւ երիտասարդ էգ, բավականին բարեկեցիկ իր ընտանեկան կյանքում: Ամուսնու հետ նրան կապում են ջերմ ընկերական հարաբերությունները: Ավելին, նրանից Լոլիտան երեխայի է սպասում: Միակ բանը, որի կարիքը նա ունի, դրամն է, որը ըստ ամենայնի կլրացվի Հումբերտի կողմից: Ավանդական բարոյականության տեսանկյունից դա հիանալի happy end! Է, սակայն Նաբոկովի համար այս լիովին երջանիկ ընտանիքը մահացած ընտանիք է դիտարկվում, իսկ Լոլիտան որպես մահացած կին, քանի որ նա այլեւս անկարող է սիրելու:



Իսկ այդ կարողությունը նրա մեջ սպանել է այն ֆիզիոլոգիական այսպես կոչված սերը, որը նա ապրել է Հումբերտ Գ-ի հետ «բացառիկ չարի առանձնահատուկ աշխարհում»: Միայն ֆիզիկական սերը սպանում է եւ այս մահը Լոլիտայի հոգու մահն է, որը Նաբոկովի մոտ նյութականանում է արդեն մահացած կամ մեռելային ընտանեկան կյանքի մեջ: Հանրային բարոյականության նորմերը Նաբոկովի վեպում ակնհայտորեն չեն գործում: Սակայն գեղարվեստականորեն իրացնում է իրեն նոր սիրո էթիկան, որի ծնունդը շատ հարցերում հասնում է ХХ դարասկզբի ռուսական նեոպլատոնական փիլիսոփայությանը:



**Ալլա Զլոչեւսկայա**



**Bogoslov.ru**