Արմավիրում պլանային ջրանջատում կիրականացվի

Արմավիրում պլանային ջրանջատում կիրականացվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Սայաթ-Նովայի, Շահումյան, Երևանյան, Մյասնիկյան, Աբովյան, Արարատյան, Սահմանապահների, Հանրապետության, Չարենցի, Նալբանդյան, Հ․ Ավետիսյան, Բաղրամյան, Եղոյան փողոցների ջրամատակարարումը: