Հերթական հակահայկական քայլը Россельхознадзор-ից

Հերթական հակահայկական քայլը Россельхознадзор-ից
Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, ռուսական գյուղմթերքի վերահսկման պետական գերատեսչությունը` Россельхознадзор-ը, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում 710 կգ սառեցված ձուկ եւ ծովամթերք է առգրավել, որը պետք է արտահանվեր Հայաստան: Ըստ ռուսական գերատեսչական կառույցի տարածած հայտարարության, ներկայումս դադարեցվել է երկու խմբաքանակ սառեցված ձկան եւ ծովամթերքի Հայաստան արտահանման փաստաթղթերի ձեւակերպումը: Միաժամանակ նաեւ նշվում է, որ առգրավված ապրանքը եղել է ԵԱՏՄ մաքսային անասնաբուժական հավաստագրերով: