Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել կործանել ուկրաինական օլիգարխիան

Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել կործանել ուկրաինական օլիգարխիան
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ ղեկավարում է իր ստեղծած ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը, կոչ է արել քաղաքացիներին կործանել օլիգարխիայի դիկտատուրան Ուկրաինայում եւ հաստատել միջին դասի դիկտատուրա: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Եվրահրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ Սաակաշվիլին մասնավորապես ասել է, որ այլեւս պետք չէ սպասել եւս 25 տարի եւ հիմա է պետք կործանել օլիգարխիայի դիկտատուրան եւ հաստատել միջին դասի իշխանությունը: Նա նաեւ նշել է իր խոսքում, որ օլիգարխների իշխանությունը Ուկրաինայի համար մեծագույն խնդիրներից է եւ հիմնական պատճառն է առկա կոռուպցիայի: Սաակաշվիլին նաեւ ասել է, որ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիսանում է օլիգարխիայի ներկայացուցիչ, հետեւաբար` Ուկրաինայի թշնամին է: