Արտակարգ միջադեպ Նյու-Յորքում` դանակահարությունից մինչեւ վրաերթ

Արտակարգ միջադեպ Նյու-Յորքում` դանակահարությունից մինչեւ վրաերթ
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում: Ավտոկայանատեղիներից մեկում դանակով զինված անհայտ տղամարդը նախ հարձակվել է մարդկանց վրա, վիրավորելով երկուսին, ապա արդեն մեքենան քշել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Միջադեպի հետեւանքով մեկ անձ զոհվել է հինգը վիրավորվել: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Իրավապահներին հաջողվել է զինաթափել եւ ձերբակալել հանցագործին: Իրավապահները նշում են, որ այս հանցավոր գործողությունից առաջ վեճ է տեղի ունեցել եւ կատարվածը դեռեւս չի կարող դիտվել որպես ահաբեկչություն: Չի բացառվում, որ վեճի մեջ ներգրավված այլ անձինք էլ լինեն: