Ողբերգական ավտովթար Ուգանդայում, կա առնվազն 11 զոհ

Ողբերգական ավտովթար Ուգանդայում, կա առնվազն 11 զոհ
Առնվազն 11 մարդ է զոհվել եւ եւս 9-ը վիրավորվել Ուգանդայում մարդատար մեքենայի եւ տաքսիի բախման հետեւանքով: Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Մպիգիի շրջանում: Բախումը եղել է ճակատային: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Զոհերի թիվը կարող է աճել: Տեղում աշխատում են իրավապահներն ու փրկարարները: Վթարի պատճառները ճշտվում են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: