ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: 



Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:



Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա է մառախուղ: