ԱՄԷ-ն հերքում է ատոմակայանի ուղղությամբ հրթիռ արձակված լինելու մասին լուրերը

ԱՄԷ-ն հերքում է ատոմակայանի ուղղությամբ հրթիռ արձակված լինելու մասին լուրերը
Արաբական Միացյալ էմիրությունների իշխանությունները հերքել են Եմենի ապստամբ հուսիտների տարածած լուրերն այն մասին, որ թեւավոր հրթիռ են արձակել Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող ատոմային էլեկտրակայանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է WAM լրատվական գործակալությունը: Նշենք, որ ԱՄԷ ուղղությամբ թեւավոր հրթիռ արձակելու մասին հայտարարել էր եմենցի ապստամբների հսկողության տակ գտնվող Al-Masirah հեռուստատեսությունը: Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են նաեւ, որ «Բարաքայի» կառուցվող ատոմակայանը հուսալիորեն պաշտպանված է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից, կոչ անելով ուշադրություն չդարձնել նմանատիպ հայտարարություններին: