Ախալցխայում հայազգի պատգամավորի մեքենայի մոտ պայթյուն է որոտացել

Ախալցխայում հայազգի պատգամավորի մեքենայի մոտ պայթյուն է որոտացել
Երեկ երեկոյան Ախալցխայի ներկայացուցչական մարմնի պատգամավոր Համբարձում Բաբոյանի ավտոմեքենայի մոտակայքում պքյթուն է որոտացել: Հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:



Միջադեպը տեղի է ունեցել մարզադպրոցի հարևանությամբ Ապսինձայի անվան փողոցում, այդ ժամանակ Բաբոյանը գտնվելիս է եղել դպրոցի շենքում: Պայթունից ոչ ոք չի տուժել։ Այս առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ում քրեական գործ է հարուցվել։