Կապանում տներից մեկի հարակից տարածքում արկ է հայտնաբերվել

Կապանում տներից մեկի հարակից տարածքում արկ է հայտնաբերվել
Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել, տեղեկանում ենք ԱԻՆ-ից։



Պարզվել է, որ հայտնաբերվածը «ՄՄ-21»-ի չպայթած արկ է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, ոստիկանության 2 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: