Երկու ֆինլանդացիներ վիճակախաղով դարձել են միլիոնատեր

Երկու ֆինլանդացիներ վիճակախաղով դարձել են միլիոնատեր
Երկու ֆինլանդացիներ ազգային վիճակախաղով շահել են €14,4 միլիոն, որը կբաժանեն իրար մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով վիճակախաղի կազմակերպիչների տարածած հայտարարությունը: Այլ մանրամասներ միլիոնատեր դարձած հաջողակների մասին չի հաղորդվում: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում եւ Կանադայում տարբեր վիճակախաղերով հասարակ քաղաքացիները շահում են միլիոնավոր դոլարներ ու եվրոներ, դառնալով միլիոնատերեր: