Կրակոցներ տաջիկա-աֆղանական սահմանին, զոհվել է զորամասի հրամանատարը

Կրակոցներ տաջիկա-աֆղանական սահմանին, զոհվել է զորամասի հրամանատարը
Տաջիկստանի սահմանապահ զորամասի հրամանատարը զոհվել է եւ եւս չորս զինվորական վիավորվել աֆղանա-տաջիկական սահմանին տեղի ունեցած սահմանային միջադեպի պատճառով: Այս մասին հայտնում է Տաջիկստանի պետանվտանգության կոմիտեն: Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Շամսիդին Շոհին շրջանում: Նախնական տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել աղֆան մաքսանենգների հետ բախման հետեւանքով: Նշենք, որ տաջիկա-աֆղանական 1430 կմ ձգվող սահմանագծի ամենից լարված տեղամասը հենց Շամսադին Շոհինի տեղամասն է, ինչը պայմանավորված է բարդ ռելիեֆով եւ դրանով պայմանավորված` աֆղանական կողմում տարբեր խմբավորումների եւ հանցախմբերի ակտիվ գործունեությամբ: