Սպիտակ տանը Ֆլինի կեղծ ցուցմունքների մեջ սպառնալիք չեն տեսնում

Սպիտակ տանը Ֆլինի կեղծ ցուցմունքների մեջ սպառնալիք չեն տեսնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի  կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյում  կեղծ ցուցմունքներ տալու իրողության մեջ որեւէ սպառնալիք չեն տեսնում եւ չեն կարծում, թե այս փաստը կարող է ազդել Սպիտակ տան հեղինակության վրա**:** Интерфакс-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Թայ Կոբը: Կոբը հայտարարել է, որ կեղծ ցուցմունքները վերաբերում են միայն իրեն եւ հենց դա է եղել պատճառը, որ այս տարի փետրվարին նա հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Կոբը նաեւ ասել է, որ ռուսական միջամտության հետ կապված գործի քննությունն ընթանում է իր բնական հունով: