Երևանում մերկասառույցի պատճառով մեքենան հայտնվել է ձորի եզրին

Երևանում մերկասառույցի պատճառով մեքենան հայտնվել է ձորի եզրին
Գիշերը՝ 01:40-ի սահմաններում, Նոր Նորքի 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին։ Հայտնում է ԱԻՆ-ը։ Օգնության մեկնած փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։