Նախորդ ամիս Վրաստանի տնտեսական աճը կազմել է 5,7%

Նախորդ ամիս Վրաստանի տնտեսական աճը կազմել է 5,7%
Նախորդ ամիս Վրաստանում տնտեսական աճը կազմել է 5,7%: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրության բյուրոն: Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում միջին տնտեսական աճը կազմել է 4,9 %: Հոկտեմբերին աճի տեմպերը հատկապես շեշտակի եղել են հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի ոլորտներում, արտադրության մեջ, տրանսպորտում եւ առեւտրում: Սղաճը կազմել է 0,8 %, սպառողական գները սեպտեմբերի համեմատությամբ աճել են 1,1 %-ով: Անցած տարվա տասն ամիսների համեմատությամբ, այս տարի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտաքին առեւտրային շրջանառություն ավելացել է 12,7 %-ով: Հոկտեմբեր ամիսն Վրաստանում գրանցվել է 5468 ձեռնարկություն, որը 48,5 % ավելի շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ձեռնարկությունների թիվը: Պետական բյուջեի եկամուտները կազմել են 833,1 միլիոն լարի, ծախսերը`807,1 միլիոն լարի: