Ինչպես են ապաարգելափակում բջջային հեռախոսները Միացյալ Նահանգներում

Ինչպես են ապաարգելափակում բջջային հեռախոսները Միացյալ Նահանգներում
Տարիներ առաջ բջջային հեռախոս գնելու ընթացքում գնորդը ստիպված էր լինում ընկերության հետ մինչեւ երկու տարվա պայմանագիր կնքել, որով պարտավորվում էր օգտվել նույն օպերատորի հեռահաղորդակցության ծառայություններից, մինչդեռ ԱՄՆ նոր օրենսդրությամբ արդեն խանութում գնում կատարելիս, աշխատակիցները, պարտավոր են ապաարգելափակում իրականացնել գնված բջջային սարքի համար, քանի որ նոր օրենքը կատարյալ մրցակցային պայմաններ է սահմանում օպերատորների համար եւ երաշխավորում սպառողի սպառողական ընտրություն կատարելու ազատությունը:



Այս օրենքը տարածվում է սկսած 2015 թվականից հետո գնված սարքերի վրա: Այսպես, Միացյալ Նահանգներում ուշադիր են այն իրողությանը, որ նոր օպերատորին միանալու ընթացքում դուք կարողանաք ապացուցել, որ ձեր սարքը օրինական կերպով ձեռք բերված է, օրինակ, դուք այն չեք գտել, սարքը գողացված չէ եւ այլն: Միաժամանակ, ձեր սպառողական օգտահաշիվը պետք է ազատ լինի որեւէ ֆինանսական պարտավորությունից:



Օրինակ, եթե պայմանագրում նշվում է, որ ենթադրենք քսանչորս ամիս պետք է օգտվել որեւէ օպերատորի ծառայություններից, քանի որ սարքը այդ դեպքում ավանսային զեղչով է տրամադրվում ձեզ, ապա կամ պետք է ամբողջովին մարեք ֆինանսական հնարավոր ծախսերը, որոնք կառաջանան պայմանագրի խզման դեպքում, կամ սպասեք, մինչեւ լրանան պայմանագրով նախատեսված ժամկետները: Միաժամանակ, նախքան ապաարգելափակումը, պարտադիր է, որ օգտահաշիվները առնվազն 40 օր լինեն ակտիվ, թեեւ որոշ օպերատորներ պահանջում են մինչեւ վաթսունօրյա ակտիվացված լինելու շրջան:



Այս ամենից բացի, նախքան նոր օպերատորին միանալը հեռախոսի մեջ պետք է վերականգնված լինի բոլոր գործարանային նախնական կարգավորումային վիճակը, ուստիեւ նաեւ պետք է վստահ լինեք, որ ունեք պատճենը այդ վիճակը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների եւ պարամետրերի: Այս ամենից բացի արդեն կախված այն հանգամանքից, թե որ օպերատորից որին եք ցանկանում անցում կատարել, կան նաեւ զուտ կորպորատիվ պայմաններ եւ գործընթացներ:



Նյութը պատրաստվեց [Ըդվենս Լաբում](https://advancelab.info/)