Չրերի եփուկով դիետա

Չրերի եփուկով դիետա
Նիհարել կարելի է ինչպես ամռանը՝ մրգի եւ բանջարեղենի սեզոնին, այնպես էլ հիմա` ուշ աշնանը: Իհարկե, եթե ցանկանում ենք նիհարել հիմա, չունենք ձեռքի տակ թարմ մրգերի եւ բանջարեղենների այն տեսականին, ինչ ունեինք ամռանը, սակայն այժմ էլ մեզ կարող են օգնության հասնել տարբեր մրգերից պատրաստված չրերը: Դիետան, որն առաջարկվում է «Омолаживающие диеты» գրքույկում, չափազանց պարզ է եւ հեշտ պատրաստելի: Վերցնում ենք 1,5 խնձորի չիր, ավելացնում ծիրանի, սալորի եւ այլ մրգերի չրեր, որոնք ունենք տվյալ պահին յուրքանչյուրից մոտ 200 գրամ, լցնում 1,5 լիտր ջրի մեջ եւ եռացնում: Կարող ենք ավելացնել նաեւ 100 գրամ շաքարավազ: Եռացնելուց հետո թողնում ենք, որ մեր եփուկը թրմվի, ապա ողջ օրվա ընթացքում խմում ենք միայն այդ ստացված եփուկը 5-6 անգամ: Կարելի է ուտել նաեւ չրերը, նախապես իրեն զգացնել տվող քաղցը մեղմելու համար: Ի դեպ, այն կարելի է պատրաստել ինչպես մի քանի տեսակի մրգերի չրերից, այնպես էլ մեկ տեսակի մրգի չրերից: Նշենք, որ այս դիետան եւ առողջարար է եւ մաքրում է օրգանիզմը: