«Samsung Galaxy Note8» նոր սմարթֆոնը

«Samsung Galaxy Note8» նոր սմարթֆոնը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ «Samsung Galaxy Note8» պատվիրելու դեպքում գնորդը նաեւ կստանա «Samsung DeX» աքսեսուար:



«Samsung Galaxy Note8» սմարթֆոնի գինը 579 900 դրամ է: Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ եւ թե՛ ապառիկ եղանակով: Պատվերը կարելի է տեղադրել առցանց կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Առցանց պատվիրելուց հետո անհրաժեշտ է մինչեւ ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ վճարում կատարելու համար: Կանխիկ եղանակով գնման պատվերը տեղադրելիս անհրաժեշտ է ամբողջությամբ վճարել սմարթֆոնի արժեքը, իսկ ապառիկի դեպքում՝ կանխավճարի գումարը (նախատեսված լինելու դեպքում)՝ կրկին մինչեւ ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ:
Բաժանորդները կկարողանան ստանալ «Samsung Galaxy Note8» հեռախոսը եւ «Samsung DeX» աքսեսուարը՝ սկսած ս.թ. սեպտեմբերի 22-ից՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:



«Հերթական անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հասանելի է դարձնում նոր բարձրակարգ սմարթֆոն, այս անգամ՝ «Samsung Galaxy Note8» սմարթֆոնը, որն առանձնանում է առաջադեմ լուծումներով եւ յուրահատուկ դիզայնով: Մեզ համար կարեւոր է, որ մեր բաժանորդները ցանկության դեպքում կարողանան օգտվել շարժական հաղորդակցության ամենանորարարական, բարձրորակ եւ հարմարավետ սարքերից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: