«Запад-2017» զորախաղերն անհանգստացնում են հարեւան երկրներին

«Запад-2017» զորախաղերն անհանգստացնում են հարեւան երկրներին

Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից իրականացվող «Запад-2017» զորախաղերը, որոնք սկսվել են նախօրեին, անհանգստություն է առաջացրել հարեւան մի շարք երկրների մոտ, որոնց մի մասը ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են: Ու չնայած քչերն ունեն մտավախություն որ կլինի ուղղակի ռազմական սպառնալիք, կամ սադրանքներ սահմանին, սակայն Մերձբալթիկայի երկրների, Ուկրաինայի եւ Լեհաստանի ռազմական գերատեսչությունները չեն բացառում, որ թվերը որոնք հրապարակվել են Մոսկվայի եւ Մինսկի կողմից, կապված զորախաղերին ներգրավված զինվորականների եւ տեխնիկայի հետ՝ ավելի քան 12 հազար զինվորական, 70 ինքնաթիռ եւ ուղղաթիռ եւ ավելի քան 680 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ 10 նավ, էապես նվաղեցված են: Լիտվացի եւ էստոնացի փորձագետները նշում են, որ զորախաղերին կարող են ներգրավված լինել 80-100 հազար զինվորականներ: «Ներկա պահին, մեր ունեցած տեղեկությունների վրա հիմնվելով, կարող եմ ասել, որ հիմք չկա խոսելու այն մասին, որ ընթանում են նախապատրաստական մանեւրներ, որոնց ուղղակիորեն ուղղված են ՆԱՏՕ-ի շահերի դեմ: Այնուհանդերձ, կա հիմա նաեւ անհանգստանալու, քանի որ հաճախ Մոսկվայի իրական նպատակները մնում են անհասկանալի եւ ծածուկ», –euronews-ի հետ զրույցում հայտարարել է Էստոնիայի Պնախարար Յուրի Լույկը: Ի պատասխան Մոսկվան եւ Մինսկը հայտարարում են, որ զորախաղերն ունեն պաշտպանական բնույթ եւ ուղղված չեն որեւէ երկրի կամ կազմակերպության դեմ: