«Եթե էստեղ էս կաչելիկն ու ֆռիկը չսարքեին, մենք չէինք գա»

«Եթե էստեղ էս կաչելիկն ու ֆռիկը չսարքեին, մենք չէինք գա»

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է խաղահրապարակներ կառուցել Հայաստանի տարբեր քաղաքներում։ Այս անգամ հերթը Գյումրիինն է։ Քաղաքի երկու տասնյակից ավելի բակերում արդեն նոր խաղահրապարակներ կան, որտեղ փոքրիկները կարող են իրենց ժամանցը կազմակերպել։ «Եթե էստեղ էս կաչելիկն ու ֆռիկը չսարքեին, մենք չէինք գա, տունը կմնայինք»-կարծում է խաղահրապարակում խաղացող մի գյումրեցի փոքրիկ։ Գյումրիում քարքարոտ տարածքների փոխարեն այսօր Ծառուկյանի հիմնադրամի շնորհիվ մեծ ու բարեկարգ խաղահրապարակներ են։ Այս կապակցությամբ գյումրեցիներն էլ իրենց շնորհակալությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։ Խաղահրապարակների կառուցմանն, ի դեպ, գյումրեցիները ևս մաս են կազմել։