Արագածոտնում խառն են

Արագածոտնում խառն են

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, դարձյալ իրար դեմ է հանել մարզի ՀՀԿ-ականներին։ Խոշորացված Ծաղկահովիտ համայնքում նոյեմբերի 5-ին սպասվող ընտրություններում նա առանց կոնսենսուսի այստեղ առաջադրել է իր թեկնածուին՝ Հնաբերդ համայնքի ղեկավար Գոռ Հունանյանին։ Միավորված ինը համայնքների ղեկավարներն այժմ հրաժարվում են աջակցել Հունանյանին, աշխատել նրա համար, որը նաեւ ՀՀԿ-ի թեկնածուն է։



Խնդիրն այն է, որ այստեղ «այլընտրանքային» թեկնածու չկար, որպեսզի Հունանյանի դեմ առաջադրեին։ Ինքնառաջադրվել է Ծաղկահովիտի գյուղապետ Նորաին Հակոբյանը, որն առանձնապես չի վայելում կուսակիցների սերը, եւ ոմն անկուսակցական Համլետ Սահակյան: