Նոր մանրամասներ Վարդենիսում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունից

Նոր մանրամասներ Վարդենիսում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունից

Երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց այն մասին, որ Վարդենիսում պայթեցրել են քաղաքացիներից մեկի ավտոմեքենան։ Տուժածներ բարեբախտաբար չկան։



«Հրապարակին» որոշ մանրամասներ հայտնի դարձան այս դեպքից։ Պարզվում է՝ պայթյունը կապված է Վարդենիսում գործող ոսկու հանքի հետ։ Մեքենայի տերը՝ երկրաբան Հակոբ Սիմոնյանն է, ով առավել հայտնի է Պստի Հակոբ անվամբ, Վարդենիսի ոսկու հանքի աշխատակից է։ Հանքից գողություն իրականացնող անձանց՝ «չղջիկներին», նա հորդորել է լքել տարածքը, սակայն նրանք դուրս չեն եկել հանքից։ Պստի Հակոբն էլ իր աշխատակիցներին ասել է՝ «էդ դեպքում պայթեցրեք հանքը, թող ներսում մնան»։



Այս հայտարարությունը բարկացրել է «չղջիկներին», որոնք որոշել են վրեժխնդիր լինել և գիշերով այցելել են նրա տուն ու պայթուցիկ նետել նրա մեքենայի ուղղությամբ։



Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: