Հայրենասիրական երգի փառատոն` ՊԲ շտաբում

Հայրենասիրական երգի փառատոն` ՊԲ շտաբում

Մատաղ սերնդի հայրենասիրական ու մշակութային դաստիարակությունը միշտ էլ եղել է բանակի ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով մայիսի 25-ին ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում անց է կացվել հայրենասիրական երգի ու ասմունքի մրցույթ փառատոն, որին ներգրավված էին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերը՝ կցված դպրոցների աշակերտներով:



Նախաձեռնությունը, բացի զինծառայողների հայրենասիրական դաստիարակությունից, նպատակ ուներ բարձրացնելու զորամասերի ու դպրոցների, զինծառայողների և դպրոցականների միջև համագործակցությունը:



Հայրենասիրական երգի մրցույթ-փառատոնի ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են թանկարժեք նվերներով: Խրախուսվել են նաև անհատական ցուցանիշներով լավագույնը ճանաչված մասնակիցները: