217.5 մլն դրամ՝ գերատեսչական թարգմանության համար

217.5 մլն դրամ՝ գերատեսչական թարգմանության համար

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ուսումնասիրել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ու հայտնաբերել, որ գերատեսչություններից մեկին թարգմանչական ծառայությունների համար հատկացվել է 217.5 մլն դրամ 25 հազար էջ թարգմանության համար։ Այսինքն՝ մեկ էջի համար մոտավորապես 8500 դրամ է կազմել այդ ծառայությունը։ Մինչդեռ, ըստ Տոնոյանի, թարգմանչական ծառայությունների արժեքը տատանվում է 1500-ից 5000 դրամի սահմաններում։



«2016 թվականի հաշվետվությունը, որը Դուք հիմա այստեղ ներկայացնում եք, արդյոք արվել է բավարար խորքային ուսումնասիրությունների արդյուքնում և արդյոք Դուք բացառու՞մ եք, որ նույն տարեկան հաշվետվոթյան դեպքում չեն լինի նմանատիպ բացթողումներ»,-այսօր ԱԺ-ում ՎՊ հաշվետվության քննարկան ժամանակ ՎՊ նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվեց Իվետա Տոնոյանը։



Վերահսկիչ պալատի նախագահն ասաց, որ այս պահի դրությամբ չրենք մի խնդիր ունեն՝ իրենք տալիս են արժանահավատության գնահատականը։
«Ինչ վերաբերում է Ձեր նշած կոնկրետ փաստին, մենք դա արդեն ֆիքսել ենք և տարվա ընթացքում գուցեև գտնենք, որ կարևոր է և դրա նկատմամբ վերահսկողական միոջցառումներ իրականացնենք»,-ասաց Լևոն Յոլյանը։