Բանակ ճանապարհելու մի փոքրիկ դրվագ

Բանակ ճանապարհելու մի փոքրիկ դրվագ


Երբեմն մի փոքրիկ լուսանկար այնքան շատ բան է պատմում։ Պատահական արված լուսանկարը, երբ լուսանկարվողները տեղյակ չեն լինում։ Այս լավ նկարը հանդիպեցի ֆեյսբուքում, ընդամենը մի փոքրիկ գրառմամբ․



Zohrap Yeganyan
Լավ նկար է)))) Բարի ծառայություն



Սա մի փոքրիկ պատմություն է, որ պատմում է, թե հայը ինչքան է սիրում իր Զինվորին։



Ոստիկանին նայեք։ Տեսեք թե ինչքան է ուրախացել, որ կարողանում է «բանակ գնացողի» համար մի լավ բան անել։ Վատ բաները տեսնում, ասում, գրում ենք, լավից չկուրանա՜նք․․․



Բայց նաև տեսնել է պետք, թե ինչքա՜ն են անհանգստացած «Բանակ գնացողի համար»։ Անգամ փոքրիկ տղան գիտի, թե ուր է գնում իր «հերոս եղբայրը», ինչ մեծ գործ է անելու։