Վտանգի դեմն առնելու համար վտանգի պահի՞ն են մտածում․․․

Վտանգի դեմն առնելու համար վտանգի պահի՞ն են մտածում․․․

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը եւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն այրվում են, ինչի հետեւանքով շուրջ 35 հազար հեկտար պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ։



FPWC-ը (Վայրի Բնության պահպանության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը) կոչ է անում բնապահպանական հանրությանն օգնել դիմակայել այս մարտահրավերին։



«Շտապ կարիք կա հրշեջ սարքավորումների՝ տրանսպորտային միջոցներ, պոմպեր, գործիքներ եւ հանդերձանք։ Կարող եք օգնել նաեւ ֆինանսապես։ Բոլոր նվիրաբերությունները կուղղորդվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը»:



Գագիկ Սուրենյանն էլ իրազեկում է․



Gagik Surenyan
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:



Ակամայից մտածում ես՝ Հայաստանում դեպքը լինելուց հետո՞ են մտածում անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու մասին։ Անտառը այրվում է, դուք նո՞ր եք նվիրաբերություն խնդրում։ Վտանգի դեմն առնելու համար վտանգի պահի՞ն են մտածում․․․