«Խոսրովի անտառի» սահմաններում այրվել է 360 հա անտառ. «ԻԼ-76»-ը պատրաստվում է 5-րդ թռիչքին

«Խոսրովի անտառի» սահմաններում այրվել է 360 հա անտառ. «ԻԼ-76»-ը պատրաստվում է 5-րդ թռիչքին

Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:



ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ներկայումս օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:



Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհը, կրակի դեմ 5-օրյա պայքարից հետո, օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում հաջողվել է մեկուսացնել: Caterpillar հատուկ տրակտորներով փորվել են բազմաշերտ (4-10 մ լայնությամբ) խրամատներ. հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, տարածման վտանգ չկա:



Oգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ: