Արդյոք Սորոսին ահաբեկիչ կճանաչե՞ն

Արդյոք Սորոսին ահաբեկիչ կճանաչե՞ն

Տասնյակ հազարավոր ամերիկացիներ ստորագրել են այն խնդրագրի ներքո, որով կոչ էր արվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ ճանաչել հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսին: Այս մասին հայտնում է RT-ն: Ներկա պահին խնդրագիրը ստորագրել է 70 հազար մարդ, սակայն որպեսզի հարցը քննարկվի Սպիտակ տանը, անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն: Ստորագրահավաքի տեքստում նշվում է, որ Սորոսը բազմաթիվ կազմակերպությունների է ֆինանսավորել Միացյալ Նահանգների սահմանադրական կարգը խաթարելու համար եւ կոչ է արվում պետական գանձարանի օգտին բռնագրավել նրա ողջ ունեցվածքը: