Դոնալդ Թրամփը և Մուն Չժե Ինը պայմանավորվել են ուժեղացնել ԿԺԴՀ-ի զսպման մեխնիզմները

Դոնալդ Թրամփը և Մուն Չժե Ինը պայմանավորվել են ուժեղացնել ԿԺԴՀ-ի զսպման մեխնիզմները

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են վերանայել Սեուլի կողմից բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների զարգացման և դրանց տեղակայման հարցերի շուրջ նախկին պայմանավորվածությունները, որպեսզի էլ ավելի ուժեղացվեն ԿԺԴՀ-ի զսպման մեխանիզմները, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով հարվկորեական առաջնորդի գրասենյակին:



«Երկու առաջնորդները նշել են Կորեայի Հանրապետության պաշտպանունակության ամչապնդման անհրաժեշտությունը և համաձայնություն ձեռք բերել վերանայել հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ նախկին պայմանավորվածությունները, որպեսզի դրանք համապատասխանեցվեն հարավկորեական կողմի ցանկություններին և պահանջներին»,- ասվում է հաավյորեական առաջնորդի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:



Դոնալդ Թրամփը և Մուն Չժե Ինը նաև կարևորել են Փհենյանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ջանքերը: