Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր

Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր

Գրել էինք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության գործով դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարկվի այսօր: Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գ. Խաչիկյանը:

Հիշեցնենք նաև, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: