Չադի կառավարությունը չի ձերբակալի Սուդանի նախագահին

Չադի կառավարությունը չի ձերբակալի Սուդանի նախագահին
Չադի կառավարությունը հայտնել է, որ Սուդանի` իրենց երկրում գտնվող նախագահ Օմար Բաշիրը չի կարող ձերբակալվել:

Միջազգային քրեական դատարանը պահանջում է ձերբակալել Բաշիրին` ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների մեղադրանքով: Չադը ֆորմալ ճանաչում է միկազգային քրեական դատարանը: Սայակն այդ կենտրոնաֆրիկյան պետության ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրենց կառավարությունը կախված չէ միջազգային կազմակերպությունների հրամաններից:



"Ո՞ր երկիրն է ձերբակալել որևէ երկրի գործող նախագահի: Բաշիրը չի ձերբակալվի Չադում",-  ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Ախմաթ Մախամաթ Բաչիրի բառերն է մեջբերում Ֆրանս պրեսսը: "Չադն ինքնիշխան և անկախ պետություն է [...], մենք կախված չենք միջազգային կազմակերպությունների որոշումներից",- ավելացրել է նա:



Օմար Բաշիրին ուղղված մեղադրանքները վերաբերվում են Դարֆուսի դեպքերին: ՄԱԿ-ի տվյալներով, Սուդանի այդ տարածաշրջանում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է մոտ 300 հազար մարդ, 2,5 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը:



Սուդանի կառավարությունը բախման զոհերի թիվը գնահատում է 10 հազար` պնդելով, որ չափազանցված է քաղաքական նկատառումներով: