Սևանում էլի մարդ է խեղդվել

Սևանում էլի մարդ է խեղդվել
Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության Մարտունի քաղաքի բաժանմունք հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Սևանի` "Միքայելյան եղբայրներ" ՍՊԸ-ին պատկանող լողափից 150 մետր հեռավորության վրա դիակ է հայտնավերվել: Ինչպես հաղորդել են Ռեգնում գործակալությանը ԱԻՎ փրկարարական ծառայությունից, Արծվանիստ գյուղի բնակիչները ջրից հանել են 40-45 տարեկան անհայտ տղամարդու դիակ: Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրդեհ-փրկարարական ջոկատի պետը: Դիակը տեղափոխվել է դիարան: