Մոսկվայում պահանջում են Յուրի Լուժկովի հրաժարականը

Մոսկվայում պահանջում են Յուրի Լուժկովի հրաժարականը
Ընդդիմության ակտիվիստները պատրաստվում են օգոստոսի 12-ին Մոսկվայի քաղաքապետարանի մոտ չարտոնված ցույց անցկացնել՝ «Զայրույթի օր»: Մոսկվայի կառավարությունը արգելել է ակցիան եւ նախազգուշացրել, որ դրա անցկացման ցանկացած փորձ կանխվելու է: Սա ընդդիմության արդեն երրորդ փորձն է Մոսկվայում «Զայրույթի օր» անցկացնել: Նախորդ երկու փորձերը՝ մարտի 20-ին եւ հունիսի 28-ին ոստիկանությունը կանխել է:



«Մենք կոնկրետ պահանջներ ունենք քաղաքային ղեկավարությանը եւ մենք իրավունք ունենք հայտնել մեր պահանջները անմիջականորեն քաղաքապետարանի շենքի մոտ»,- հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը: Նրա խոսքով, ակցիայի մասնակիցները մտադիր են պահանջել Մոսկվայի քաղաքապետի հրաժարականը:



Մոսկվայի իշխանությունները նախազգուշացրել են ընդդիմությանը, որ չարտոնված ցույցի դեպքում կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ միջոցներ են ձեռնարկվելու:



News.am