Այս գիշեր Երկրագնդի բնակիչներն աստղաթափ կտեսնեն

Այս գիշեր Երկրագնդի բնակիչներն աստղաթափ կտեսնեն
Օգոստոսյան ավանդական աստղաթափին ուղեկցող բարենպաստ հանգամանքների շնորհիվ Երկրագնդի բնակիչները ուրբաթ գիշեր կարող են դիտել մինչև 100 թափվող աստղեր մեկ ժամում։



Շնորհիվ տաք և անամպ եղանակի և նորալուսնի, որն իր լուսարձակմամբ չի խանգարում դիտումներին, ինչպես նաև ասուպային հոսքի բարձր ակտիվության՝ երկրաբնակները կարող են լիովին վայելել աստղաթափի գեղեցկությունը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը։

Ասուպներն ավելի լավ տեսանելի կլինեն քաղաքից դուրս, որտեղ արհեստական լուսավորությունը չի խանգարում թափվող աստղերը դիտելուն։



Աստղաթափի հերթական խիտ հոսքը նկատվել է 2009թ.՝ մեկ ժամում թափվող 200 ասուպ։ Հաջորդ տարի թափվող աստղերի հոսք չի նկատվի լիալուսնի պատճառով։



Tert.am