Թոշակառուի թոքում ոլոռի սերմը ծլարձակել է

Թոշակառուի թոքում ոլոռի սերմը ծլարձակել է
Երկար ամիսներ շնչուղիների հիվանդության դեմ պայքարող ամերիկացի թոշակառու Ռոն Սվեդենի թոքերում հայտնաբերվել է ոլոռի ծիլ տված սերմ:



Տղամարդը բողոքում էր թուլությունից եւ ծանր հազից: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի էմֆիզեմա: Մի անգամ Սվեդենի վիճակը կտրուկ վատացել է, հիվանդանոցում նրան հետազոտել են, եւ ռենտգենը հայտնաբերել է քաղցկեղի ուռուցք հիշեցնող տարօրինակ կետիկ: Ընդ որում բժիշկները զարմացած են եղել այն հանգամանքից, որ հիվանդի մոտ ոչ մի օնկոլոգիական սիմպտոմ չի նկատվել:



Բժիշկ Ջեֆ Սփիլեյնը, որը հետեւելիս է եղել Սվեդենին, ենթադրել է, որ կերակուր ընդունելու ընթացքում լոբու սերմը որովայն ընկնելու փոխարեն ընկել է հիվանդի թոքը եւ այնտեղ ծիլ տվել: "Այն բավական փոքր էր, որպեսզի ընկներ այնտեղ, եւ բավական մեծ` այնտեղից դուրս գալու համար",- այսպես է նա հիմնավորել իր հիպոթեզը, որը բարեբախտաբար հաստատվել է: ԶԼՄ-ները նշում են, որ վիրահատությունից անմիջապես հետո Ռոն Սվիդենին մատուցված կերակուրը եղել է ոլոռի ռագու: Այս զավեշտալի զուգադիպությունը բավական զվարճացրել է հիվանդին եւ նրա կնոջը: Ներկա պահին Ռոն Սվիդենն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նա արագ ապաքինվում է, իսկ ընկերները եւ ծանոթները նրան նվեր են բերում ոլոռի սերմեր եւ պահածոյացված ոլոռի տարաներ: