Կին-ֆլամինգո. երեք տարի մեկ ոտքի վրա

Կին-ֆլամինգո. երեք տարի մեկ ոտքի վրա
"Կին-ֆլամինգո" մականունով 36-ամյա Ջոան Դեյը բարդ նեւրալոգիական հիվանդություն ունի: Այդ հիվանդության պատճառով նա ստիպված է կանգնած մնալ մի ոտքի վրա` երկրորդը կրծքավանդակին ծալած պահելով: Կնոջ մոտ այս խնդիրները սկսվել են 1989 թվականին տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ նա կոտրել էր իր ձախ արմունկը: Այս վնասվածքն էլ հենց աշխատացրել է օրգանիզմի համար կործանարար մեխանիմզը:



Այս հազվադեպ հիվանդությունը, որը ենթադրում է մկանների ցավոտ կրճատում մարմնի տարբեր մասերում, կոչվում է դիստոնիա: Ջոանն արդեն ենթարկվել է ավելի քան 60 վիրահատությունների, բայց դրանք չեն թեթեւացրել նրա դրությունը: Բացի ոտքի հետ ունեցած խնդրից, ներկայումս դիստոնիան խեղում է նաեւ նրա բերանի ձախ հատվածը: Այդ պատճառով երիտասարդ կինը չի կարողանում նորմալ ծամել եւ խոսել: Ցավը փոքրիշատե մեղմելու համար Ջոանն անընդհատ ցավազրկող է խմում: Այնուամենայնիվ նա չի կորցնում ապրելու ցանկությունը, մեքենա է քշում եւ հանգիստ տեղաշարժվում է անթացուպերի օգնությամբ: