Թուրքական բանակը քիմիական զենք է օգտագործում

Թուրքական բանակը քիմիական զենք է օգտագործում
Ինչպես հաղորդում է գերմանական «Շպիգել» պարբերականը, գերմանացի փորձագետները հաստատել են լուսանկարների իսկությունը, որոնք ապացուցում են, որ Քրդական Բանվորական Կուսակցության (ՔԲԿ) զինյալները սպանվել են քիմիական զենքի միջոցով: Այս փաստը հարաճուն ճնշում է դնում թուրքական կառավարության վրա, որը երկար ժամանակ  կասկածվում էր քուրդ ապստամբների նկատմամբ քիմիական զենք օգտագործելու մեջ: Գերմանացի քաղաքական գործիչները պահանջում են հետաքննություն իրականացնել այս փաստի կապակցությամբ:



Ինչպես փոխանցում է պատբերականը, թուրք և քուրդ իրավապաշտպանները վստահ են, որ մարդիկ, ովքեր պատկերված են լուսանկարներում, ՔԲԿ ընդհատակյա շարժման 8 անդամներն են, ովքեր սպանվել են 2009 թ. սեպտեմբերին:



Թերթը հարց է բարձրացնում. «Արդյոք թուրքական բանակը օգտագործե՞լ է քիմիական զենք` այդպիսով խախտելով Քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ Կոնվենցիան, որը Թուրքիան նույնպես վավերացրել է»:



Panorama.am