ԱՊՀ նախագահները դեկտեմբերին հավաքվելու են Մոսկվայում

ԱՊՀ նախագահները դեկտեմբերին հավաքվելու են Մոսկվայում
ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, ամենայն հավանականությամբ, կայանալու է դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում:



«Օգոստոսի 17-ին Համագործակցության երկրների լիազոր ներկայացուցիչները առաջին ընթերցմամբ կքննարկեն օրակարգի նախագծի առաջարկությունները»,- «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ԱՊՀ գործկոմի մամուլի ծառայության ներկայացուցիչը:



Նա հստակեցրել է, որ խոսքը գնում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասին, որը ծրագրվում է անցկացնել նոյեմբերի 19-ին Սանկտ-Պետերբուրգում, ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ դեկտեմբերի 9-ին Մոկվայում, իսկ պետությունների ղեկավարների հանդիպումը՝ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:



News.am