Պերուի վամպիր չղջիկները հարձակվում են մարդկանց վրա. չորս երեխա մահացել է

Պերուի վամպիր չղջիկները հարձակվում են մարդկանց վրա. չորս երեխա մահացել է
Պերուի Առողջապահության նախարարությունը բժիշկների հատուկ խմբեր է ուղարկել Ամազոն գետի հեռավոր շրջաններ՝ տեղաբնակներին պատվաստելու նպատակով։



Ինչպես հայտնում է BBC-ն, այդ տեղայնքում արնախում չղջիկների կատաղություն է տարածվել, նրանց կծոցներից Ավաջուն ցեղի 4 երեխա է մահացել։Տեղի բնակիչներն ստիպված օգնության են դիմել՝ չհասկանալով երեխաների մահանալու պատճառը։



Նշենք, որ արնախում չղջիկները սնվում են վայրի և ընտանի կենդանիների արյունով, բայց երբեմն հարձակվում են նաև մարդկանց վրա։ Դա հաճախ տեղի է ունենում այն վայրերում, որտեղ անտառահատում է իրականացվում, քանի որ ոչնչացվում է չղջիկների համար սովորական միջավայրը։



Նրանց ակտիվ վարքագիծը կարող է պայմանավորված լինել նաև պերուական Ամազոնի տարածքում գրանցված արտասովոր սառը եղանակով։



Tert.am