Գնչուները շրջափակել են Բորդոյի կամուրջը

Գնչուները շրջափակել են Բորդոյի կամուրջը
Ֆրանսիական Բորդո քաղաքի արվարձանում կիրակի մոտ 250 գնչուներ, բողոքելով իրենց ճամբարները ոչնչացնելու կառավարության որոշման դեմ, շրջափակել են ավտոմեքենաների երթևեկության համար նախատեսված կամուրջը։ Այս մասին հայտնում է BBC–ն։



Որպես բարիկադներ՝ ցուցարարներն օգտագործել են սեփական կցասայլերը։ Բողոքի ակցիայի հետևանքով ճանապարհի վրա 5կմ երկարությամբ խցանում է գոյացել։



Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հրաման ստորագրեց, որի համաձայն՝ պետք է քանդվեն գնչուների ապօրինի բնակավայրերը երկրի տարածքում։



tert.am